Այսօր ժամը 16․15-ի սահմաններում Գյումրու «Պեգաս» խանութի մոտ դանակահարել են 22-ամյա երիտասարդի՝ Խ․Ս-ին, որին Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Նա Ախուրյանի բնակիչ է։
Երիտասարդի մոտ առկա է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերք, այս պահին նրան վիրահատում են։
Այս մասին տեղեկացանք «Գյումրի» բժշկական կենտրոնից։ Հանգամանքները պարզվում են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ