Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին:
Անվտանգության խորհրդի կազմում են.
- Արցախի Հանրապետության Նախագահ
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
- Արցախի Հանրապետության պետական նախարար
- Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
- Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
- Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
- Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
- Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն
- Արցախի Հանրապետության ոստիկանության պետ
- Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
- Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ