Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բողոքել է լիբանանահայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու կապակցությամբ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը «օգտվել է Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունից և զբաղվում է լիբանանահայերին Ադրբեջանի գրավյալ տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, վերաբնակեցնելով:
«Այս անօրինական գործողությունը միջազգային իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ