Մամուլում հրապարակումներ եղան, որ չարաբաստիկ սպիրտը, որը երկու տասնյակից ավելի մարդկային կյանքեր է խլել, օգտագործվել է տեղական շուկայում ալկոգելի արտադրության մեջ:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ երաշխիք, որ էթիլ սպիրտ պարունակող ալկոգելը չի հայտնվի դպրոցներում, ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ առումով ԿԳՄՍ նախարարությունը:
«Երբ հանրակրթական դպրոցները ձեռք են բերում ախտահանող նյութեր՝ առաջնորդվում են առողջապահության նախարարության մեթոդական ուղեցույցով: Նախարարությունը, երբ գնում է կազմակերպում, էլի համապատասխան այդ ուղեցույցի է շարժվում, իսկ թե ինչ կա շուկայում, դա մեր խնդիրը չէ»,-պատասխանեցին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ