Արսեն Ջուլֆալակյանի եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի միջև բացահայտ տարաձայնություններ չեն եղել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցրի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նույն հանձնաժողովի անդամ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հետ կապված:
Մխիթարյանի խոսքով՝ կան բազմաթիվ քննարկումներ, բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ ունենում են զրույցներ գործադիրի անդամների հետ եւ իրենց վեճը բացառապես գաղափարական է. «Այս իմաստով կարծում եմ, որ մեր հայրենակիցների տասնամյակներ շարունակ ունեցած երազանքները ի կատար են ածվել: Կա առողջ համագործակցություն խորհրդարանի եւ կառավարության միջեւ: Պարոն Ջուլֆալակյանն ամեն ինչ ասել է, ինքս այս պահին ինձ իրավունք չէի վերապահի ասելու ավելին, քան պարոն Ջուլֆալակյանն ասել է: Հույս ունեմ, որ այդ որոշումը կփոխվի, կարծում եմ՝ Արսեն Ջուլֆալակյանի հեռացումն օրենսդիր գործունեությունից՝ վնասում է թե՛ ոլորտին, թե՛ մեր հանձնաժողովին: Նա եղել ու մնում է ոլորտի լավագույններից մեկը, փայլուն պատգամավոր, որը 1, 5 տարիների ընթացքում դա ապացուցել է: Ըստ իս, որեւէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը»:
Մխիթար Հայրապետյանը խոսել է Ջուլֆալակյանի հետ, հորդորել, որ փոխի որոշումը. «Սա որեւէ մեկի շահերից չի բխում, այդ կապակցությամբ ես տխրել եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ