Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Փոխանակ ասածներս քննարկեն, բացթողումներն ընդունեն, իշխանությունները գործ են հարուցում»

Սեպտեմբեր 14,2020 16:32

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Հարգելի ժողովուրդ, ես հիմա միտինգ չեմ անում: Անելու եմ շրջելուց, ժողովրդի հետ շփվելուց հետո: Ով, իրոք, խոսք ունի ասելու, իրոք. վիճակը ծանր է, պետք է հանրահավաքին մասնակցի: Հենց հիմա կառավարության դիմաց դժգոհում են տարբեր ոլորտներից: Ես ասել եմ 3-4 ամիս, բայց դեռ երկու ամիս է անցել: Փոխանակ հունիսի 5-ին ասածս քննարկեն, իրենց բացթողումներն ընդունեն, վերցնում՝ գործ են հարուցում: Սա է էականը: Որ կարողանան մարդու մատից փուշ հանել, ամեն բան էլ կարգավորվի: Բայց եթե ոլորտին չեն տիրապետում, ո՞նց կարող են դա անել:

Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաեւ ընդունելության քննությունների արդյունքների անարդար ամփոփումներին, հանրակրթական կրթությանն առնչվող խնդիրներին:

ԲՀԿ նախագահը նաեւ իջեւանցիներից տեղեկացավ, որ այս էլ արդեն երրորդ տարում նրանց կյանքում դրական փոփոխություն չի եղել, ընդհակառակը՝ ավելի է վատացել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւսյանը ՖԲ էջում գրել է. «Ուղիղ երեք ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ երկրում երեք ամսից սով է լինելու:

Ավելացում. Նոր տեղեկացա, որ Գագիկ Ծառուկյանը այսօր, թե երեկ Իջևանի ԲՀԿ ակտիվի հավաքի ժամանակ ասել է, որ այդ հայտարարությունն արել է երկու ամիս առաջ՝ հունիսի 5-ին:

Ավելացում 2. Մի քանի անգամ ստուգեցի. հունիսի 5-ը այնուամենայնիվ 3 ամիս առաջ էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930