Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցը՝ Երվանդ Խունդկարյանի՝ նախկին ռեժիմի մաս լինելու եւ Փամբուխչյանի՝ մանդատը վայր դնելու մասին

Սեպտեմբեր 14,2020 15:58

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցինք, թե ինչքանով են հաշվի առնելու այդ հանձնաժողովի եզրակացությունը քվեարկելիս:

Նա պատասխանեց. «Խորհրդատվական կարծիքը ինչպես ԱԺ-ի համար է, այնպես էլ յուրաքանչյուր պատգամավորի, հետեւաբար պատգամավորները կորոշեն, թե իրենց քվեարկության վրա այդ կարծիքն ինչ կերպով է ազդելու»:

Հարցին՝ նախկին իշխանությանը մերժեց հանրությունը, չե՞ք կարծում, որ Խունդկարյանն ասոցացվում է նախկինների հետ եւ հանրությունը ինչո՞ւ պետք է վստահի Խունդկարյանին՝ որպես ՍԴ դատավոր, նոր կադրեր չկայի՞ն՝ Մակունցը պատասխանեց. «Ես կառաջարկեմ սպասենք քվեարկությունների արդյունքներին: Ընդհանուր առմամբ ԱԺ-ում այսօր կար մի քանի մոտեցում, որի հետ կապված Ռուբեն Ռուբինյանը նշեց: Այդ մոտեցումները երեքն են, առաջինը՝ ընդհանրապես որեւէ կերպ առնչություն չունենալ ՍԴ նորացման գործընթացին, մեր կարծիքով հենց այդպիսի դիրքորոշում են որդեգրել «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները: Կա նաեւ տեսակետ, օրինակ, Արման Բաբաջանյանի կողմից, նաեւ արտախորհրդարանական առանձին գործիչների կողմից, որ պետք է կա՛մ մեր սիրելիները լինեն, կա՛մ պետք է ոչ ոք չլինի, եւ երրորդն այն է, որ գոյություն ունեցող դատական համակարգից հասկանանք՝ արդյոք մենք մերժում ենք բոլոր դատավորներին, թե ոչ»:

Ի դեպ, Մակունցը չհերքեց Արմեն Փամբուխչյանի հետ կապված այն լուրը, որ հնարավոր է մանդատը վայր դնի՝ կառավարությունում պաշտոն ստանալու համար. «Նման քննարկում եղել է, բայց ես կառաջարկեմ մի փոքր սպասել, իրադարձությունից առաջ չընկնել: Եթե որոշում կայացվի, հանրությանը կտեղեկացնենք: Չի բացառվում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930