Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդը կդիմանա, եթե իմանա, որ վաղը լավ է լինելու: Բայց այսօր դիմանալու բան էլ չի մնացել»

Սեպտեմբեր 14,2020 15:48

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ոստիկանության խիստ վերահսկողության ներքո ժողովրդի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ դեռ հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում է հայտարարել, որ չի կարելի ժողովրդին իր խնդիրների հետ միայնակ թողնել, հարկավոր է կանգնել ժողովրդի կողքին:

«Ժողովրդի վիճակը շատ ծանր է: Ես ցեխ չեմ շպրտել, չեմ քննադատել: Շփվել, տեսել եմ՝ համաճարակը, արտակարգ իրավիճակը մարդկանց ծայրահեղ վիճակի են հասցրել: Հարկավոր է, որ իշխանությունը կանգնի ժողովրդի կողքին, ժողովրդի կյանքով ապրի: Ասել եմ չորս-հինգ խնդիր՝ ամենակարեւորագույնները: Բյուջեի նպատակային օգտագործում է պետք եւ գումարի տեղերն էլ եմ ասում: Զգուշացրել եմ, որ 3-4 ամիս հետո ժողովուրդն էլ չի դիմանալու: Այսօր անցել է ընդամենը երկու ամիս՝ մարզերով քաղաքներով կառավարության դեմ ալիք է բարձրանում տարբեր ոլորտների շուրջ»,-ասել է ԲՀԿ առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանը, ըստ էության պատասխանել է նաեւ իշխանության այն քննադատություններին, թե չեն հասկանում, թե ինքն ինչ խնդիրների մասին է խոսում: «Այսինքն, ի՞նչը չեք հասկանում, եթե ասում եմ՝ մարդկանց բանկի տոկոսները ներեք վեց ամիս կամ մեկ տարի, ուսման վարձը մի բարձրացրեք: Ասում եմ՝ կորոնավիրուսի դեմ պայքար է ու կլինի դեղորայք, թե ստուգում, պետք է լինի անվճար: Այսօր երկրի պետական պարտքը $ 1 մլրդ. 400 միլիոնով ավելացրել եք: Որտե՞ղ է օգտագործվել այդ գումարը:

Իշխանության պատասխանատուները, նախարարները պետք է լինեն փորձառու մարդիկ, իրական կյանքը պետք է հասկանան, տիրապետեն ոլորտը, քարը՝ քարի վրա դնեն, որպեսզի ժողովուրդը իր վրա զգա: Ժողովուրդը կարող է դիմանալ, եթե իմանա, որ վաղը լավ է լինելու: Բայց այսօր դիմանալու բան էլ չի մնացել: Մարդկանց հողերն են տանում, տներն են տանում»,-իջեւանցիներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930