ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Հիշեցնենք, որ Խաչատրյանների գործով այսօր պետք է կայանար առաջին նիստը: Գագիկ Խաչատրյանը տեղեկանք էր ներկայացրել դատարանին, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Հիմք ընդունելով դա՝ դատարանն ընդունեց պաշտպանների միջնորդությունը նիստը հետաձգելու մասին: Սակայն, դատարանը նաև հայտարարություն արեց, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին հարցում կուղարկի քրեակատարողական հիմնարկ:
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը դատավարությանը ներկա էր:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար:
Հիշեցնենք նաև, որ նախնական դատական նիստին դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը՝ գործով ամբաստանյալների խափանման միջոցները փոփոխելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Թե՛ Գագիկ Խաչատրյանը, թե՛ նրա եղբորորդին չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ