Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակում չծառայած 27 տարին լրացած տղաները կարող են 5-5,5 մլն դրամ վճարել ու վերադառնալ Հայաստան՝ ազատվելով պատասխանատվությունից. Նոր օրինագիծ

Սեպտեմբեր 14,2020 15:22

Այն քաղաքացիները, որոնք բանակում չեն ծառայել ու քրեական հետախուզման մեջ են, գտնվում են արտերկրում, 27 տարին լրանալու դեպքում կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարելով 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ՝ գումարած հավելավճարներ, որը կազմելու է նախնական հաշվարկներով՝ 5-5,5 մլն դրամ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որի համահեղինակությամբ օրենքի նոր նախագիծ է մշակվել: Հեղինակներից են նաեւ Արման Բաբաջանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

2019-ի մարտից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն այլեւս չի գործում: Վերջին անգամ օրենքում փոփոխություն անելիս ու ժամկետը երկարացնելիս պայմանավորվածություն եղավ ու ամրագրվեց, որ դա վերջին անգամ է լինելու ու այլեւս հնարավորություն չեն տալու բանակում չծառայածներին փող մուծել ու համարել իրենց պարտքը տված: Գործող օրենքով, եթե բանակում չծառայածները գան ՀՀ, հայտնվելու են բանտում ու ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինքը այս ընթացքում հարյուրավոր նամակներ է ստացել, որ գտեք մի լուծում, իրենք էլ նման առաջարկ են արել: Ընդ որում, 5 մլն-ը ֆիքսած գումար չէ, եթե պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրանա, այդ թիվն էլ կաճի: Երկրորդ տարբերակն այն է, որ կարող են վճարել, գալ ու զինծառայության անցնել 3 տարի՝ հետ ստանալով գումարը: Վաղեմության ժամկետը, որը սահմանված էր 37 տարի, որից հետո քրգործը կարճվում էր, նախագծով սահմանվում է 20 տարի: Այսինքն, մինչև 47 տարեկանը իրենց վրա տարածվելու է այս որոշումը:

Կառավարության դիրքորոշումը դեռ հայտնի չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930