Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն այլևս չենք ունենա. Հայկ Մարության

Սեպտեմբեր 14,2020 15:12

«Մենք պրոցեսը սկսել ենք, բայց կարևոր է իմանալ, որ սա կախված չի միայն քաղաքապետարանից», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ մայրաքաղաքն ամբողջությամբ կազատվի գազելներից և մենք կունենանք միկրոավտոբուսներ կամ ավտոբուսներ: Քաղաքապետը հիշեցրեց, որ գործընթացը սկսված է. 100 մինիավտոբուսի մրցույթ է դրվել և մրցույթը կայացել է: «Սա սկիզբն է: Ընդհանուր համակարգում խորհրդատուի կողմից տրված ավտոբուսների քանակը 850-950 պետք է լինի, ներառյալ՝ պահեստային ավտոբուսները»:

Հայկ Մարությանը կրկին ընդգծեց, որ գործընթացին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը, որովհետև համայնքն իր բյուջեով չի կարող այսպիսի մեծ գումարներ ծախսել:

«Այս առումով, կառավարության և Եվրոպական վերակառուցման բանկի հետ համատեղ մենք տենդերը կազմակերպել ենք, 2 մասնակից է մասնակցել և 2-ն էլ չես համապատասխանել չափանիշներին, հետևաբար մրցույթը համարվել է չկայացած, ինչի մասին հայտարարել են նաև էքսպերտները: Հիմա մենք աշխատում ենք նոր մրցույթի վրա»,- ասաց քաղաքապետը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են մետրոյի նոր կայարանի ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչի մասին նախընտրական ծրագրով և քարոզարշավներում խոսել էին Հայկ Մարությանն ու իր թիմը: «Մետրոյի մասով ասեմ, որ փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի այդ հոգսը պետության վրա չընկնի: Սակայն, այն պայմանները, որոնք մեզ առաջարկեցին տարբեր մասնավոր ընկերություններ, նաև իմ կողմից գնահատվել են քաղաքի և պետության համար ոչ այնքան բարենպաստ: Ուստի, կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ պետությունն ինքը կկառուցի: Այս պահին աշխատում ենք նախագծի մրցույթի վրա, ունենք էսքիզներ, բայց կկազմակերպենք նախագծի մրցույթ: Խոսքը գնում է մոտ 35 միլիոն դոլարի մասին, կառավարությունը հավաստիացրել է, որ այդ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար»,- ասաց Հայկ Մարությանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ով է լինելու իշխող ուժի՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հաջորդ թեկնածուն, քանի որ Արթուր Մեսչյանը վերջերս լքեց պաշտոնը: Հայկ Մարությանն ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի անձնագիրը որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի: Ըստ քաղաքապետի՝ դա կարող է այլևս չլինել ճարտարապետ, այլ մի խորհուրդ: Այդ մասով դեռևս քննարկումներ են ընթանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930