Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Չամանյան․ Արդյոք դա այն մտրակը չէ՞, որով կառավարող ուժը Ալեն Սիմոնյանի դեմքով փորձում է լռեցնել ոչ հաճո լրատվամիջոցներին

Սեպտեմբեր 14,2020 15:01

Ալեն Սիմոնյանի նոր նախագիծը, որով առաջարկում է 5000-ապատիկ դարձնել՝ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար գործող կարգավորմամբ նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցման վճարն առաջարկվում է դարձնել 10-հազարապատիկ, այսինքն՝ 2 մլն-ը դարձնել 10 մլն՝ հակասության մեջ է մտնում մի շարք Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային պայմանագրերի հետ։ Այս մասին «Խոսքի ազատության դեմ ճնշումները» թեմայով քննարկման ընթացքում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչ Սերգեյ Չամանյանը։

«Մենք պետք է հասկանանք՝ 5 միլիոն թիվը որտեղի՞ց ծնվեց և ի՞նչ է նշանակում։ Հաստատ, երբ վճիռը կայացվելու է չի կայացվելու մի անձի դեմ, մի լրագրողի դեմ, վճիռը կայացվելու է լրատվամիջոցի դեմ։ Իսկ ամսեկան 1, 2, 3 նման դատավճիռ … Ես չգիտեմ Հայաստանում գեթ մեկ լրատվամիջոց, որն ի վիճակի է 2-3-ական 5 միլիոն դրամ վճարի առանց հետևանքների։ Իսկ եթե դա լինի կազմակերպված գրոհի տեսքով, օրինակ՝ ոնց որ դա կատարվել է մեր գործընկերների հետ, երբ հարձակվում էին գրասենյակների վրա, կեղտոտում էին, փչացնում էին գույքը կամ ուղարկում էին ոստիկաններին… Ես ուղղակի պատկերացնում եմ, որ մեր փոքր գրասենյակի վրա գա 2-3 դատական վճիռ՝ առանց դրա դեմ պայքարելու հնարավորության, մենք ստիպված կլինենք փակվել։ Արդյոք դա ուղղակի այն մտրակը չէ՞, որով կառավարող ուժը Ալեն Սիմոնյանի դեմքով փորձում է ուղղակի լռեցնել ոչ հաճո լրատվամիջոցներին, ոչ միայն լրագրողներին»,- նկատեց նա։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930