Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Խաչատրյանը՝ նոր նախագծի մասին․ Խոսքի ազատության դեմ ամենաուղիղ քայլը

Սեպտեմբեր 14,2020 14:18

««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը չի կարող անուշադրության թողնել զարգացումները, որոնք ի հայտ եկան և տեղի են ունենում հիմա` այս պահին»,- «Խոսքի ազատության դեմ ճնշումները» թեմայով քննարկման ընթացքում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչ Սերգեյ Չամանյանը:

Նրա խոսքով` իշխանական պատգամավորները փորձում են խստացնել այն օրենքները, որոնց դեմ նրանք պայքարում էին ընդդիմադիր եղած ժամանակ և համարում էին հակաժողովրդավարական. «Իսկ հիմա` իշխանության համը զգալով և այն վախից, որ մեր գործընկերները` լրագրողները կարող են լուսաբանել և բացահայտել որոշ վարքագծեր, որոնք վայել չեն իշխող ուժերին, որոշում են խստացնել վարկաբեկում կոչվածը և խստացնել դրա պատիժը` գումարային մաս մտցնելով, որի նվազագույն շեմը կազմելու է մոտ 5 միլիոն դրամ»:

Կազմակերպության փորձագետ Էդգար Խաչատրյանն ասաց, որ իշխանությունը մոռացել է, որ իշխանափոխության շրջանում, երբ փողոցում մարդիկ էին հավաքվում, հնչում էին բազմաթիվ վիրավորանքներ, որոնց համարժեք պատասխան չտրվեց․ «Պանդորայի արկղը փաստացի բացվել է 2018 թվականին. վիրավորանքները ծայրաստիճան շատ էին հոկտեմբերի 2-ին, երբ շրջափակվել էր Ազգային ժողովը, վիրավորանքները ծայրաստիճան շատ էին, և դրանից հետո էլ: Երբ որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ որևէ գործողություն է իրականացնում կամ որևէ հայտարարություն է անում քաղաքական՝ զուտ քաղաքական ընդդիմախոս լինելով թե՛ ֆեյսբուքյան հարթակում, թե՛ լրատվամիջոցներում և թե՛ տարբեր հարթակներում հնչում են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ հենց ուղղված այդ քաղաքական գործիչներին։ Այսինքն՝ այստեղ իշխանությունները նույնիսկ ջանք չեն խնայել բացատրելու, որ գիտեք՝ օրենքը կգործի հավասարապես, օրենքը կլինի երկկողմանի, իսկ երբ անդրադառնում են վիրավորանքներին միշտ հիշում են այն վիրավորանքները, որոնք ուղղված են եղել սեփական անձի դեմ, իսկ ո՞ւր մնաց այստեղ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հնչող վիրավորական արտահայտությունների պատասխանը։ Իսկ եթե փորձում ես պատասխանել, նույն վիրավորական արտահայտությունով կասեն թալանչի, որը դեռևս ապացուցված չի ո՛չ օրենքով, ո՛չ որևէ հիմք չունի այդ արտահայտությունը հնչելու։ Արդյոք սա վիրավորա՞նք չէ»։

Էդգար Խաչատրյանը նշեց, որ զրպարտանքը Հայաստանի Հանրապետության օրենքներով բացվածք չունի և թողնվելու է դատավորների սուբյեկտիվ կարծիքի հիմքով ձևավորվող օրենքներով․ դատավորներն են որոշելու՝ անձը զրպարտե՞լ է, թե՞ ոչ․ «Հայաստանի Հանրապետության օրենքով կա զրպարտություն բառը, բայց չկա, թե ո՞րն է զրպարտությունը կամ ո՞վ է որոշելու, թե դա զրպարտություն է։ Եթե ենթադրենք, որևէ լրատվամիջոց որևէ հայտարարություն է անում, որ տվյալ քաղաքական գործիչը ունի 10 միլիոն դոլար իր հաշվին, որտե՞ղ է ապացուցողական բազան, որ այդ քաղաքական գործիչը չունի կամ ունի։ Այս դեպքում դատավորները միանձնյա որոշելու են տվյալ քաղաքացու կամ տվյալ լրատվամիջոցի կամ տվյալ լրագրողի ապագան և գուցե նա դատապարտվի իր 1 հոդվածի համար։ Սա խոսքի ազատության դեմ ամենաուղիղ քայլն է, որը ըստ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և ըստ բազմաթիվ լրագրողների, ում հետ մենք հասցրել ենք հեռախոսազրույցներ կամ հանդիպումներ ունենալ, նրանք նույնպես ասում են, որ խոսքի ազատության դեմ ուղղված քայլեր են։ Անընդունելի ենք համարում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930