Իսրայելի կառավարությունը, երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, հավանություն է տվել խիստ կարանտինային ռեժիմ սահմանելուն, հայտնում է The Jerusalem Post-ը:
Իսրայելում մարտից ի վեր երկրորդ անգամ է կարանտինի նման խիստ ռեժիմ սահմանվում, որը կգործի մինչև հոկտեմբերի 9-ը: Այս ընթացքում փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները, ռեստորանները, առևտրի և բիզնես կենտրոնները; Բնակիչներին կարգելվի իրենց բնակության վայրերից հեռանալ 500 մետրից ավելի:
Իսրայելում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 156 հազար դեպք, մահացել է ավելի քան հազար մարդ:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին արձանագրել էր համավարակի տարածումից ի վեր մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 307.9 հազար վարակման դեպք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ