Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ 1,5-ից երկու անգամ թանկացումը մեզ համար կլինի ջախջախիչ. հագուստ ու կոշիկ վաճառողները կառավարության առաջ են

Սեպտեմբեր 14,2020 13:50

«Մեզ ասում են՝ միասնական թանկանալու է՝ 1,5-ից երկու անգամ: Բայց անգամ այդքանով թանկացումը մեզ համար կլինի ջախջախիչ: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ փոքր ու միջին բիզնեսն այսօր ամենախոցելի խավն է Հայաստանում»,-դժգոհեց առեւտրով զբաղվող քաղաքացիներից մեկը, որը մի քանի տասնյակ գործընկերների հետ այսօր կառավարության առաջ կրկին բողոքի ցույց էին անում:

Հագուստի եւ կոշիկի բիզնեսով զբաղվող քաղաքացիները սպասում էին կառավարության ներկայացուցիչների պատասխանին՝ ակնկալելով, որ ՊԵԿ-ը հետ կկանգնի այդ որոշումից՝ առնվազն մեկ տարի հետաձգելով մաքսազերծման գների բարձրացումը:

«Մեր ակնկալիքն այն է, որ նախկինի նման՝ 1 կիլոգրամը 3,25 ցենտին համարժեք դրամով մաքսազերծում իրականացվի, որպեսզի կարողանանք կորոնավիրուսի հետեւանքները գոնե մի փոքր շրջանցել, որպեսզի բիզնեսն ամբողջությամբ չկործանվի Հայաստանում: Եթե մաքսազերծենք նոր կարգով, լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Հուսանք, որ նիստն ավարտվի` մեզ կմոտենան եւ կհայտնեն՝ ինչ են որոշել: Մեզ ասում են, որ միասնական թանկանալու է՝ 1,5-ից երկու անգամ: Բայց անգամ այդքանով թանկացումը մեզ համար կլինի ջախջախիչ: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ փոքր ու միջին բիզնեսն այսօր ամենախոցելի խավն է Հայաստանում»:

Առեւտրով զբաղվող քաղաքացիների խոսքով, եթե նախկին կարգով վճարում էին, 1 կիլոգրամի համար 3,25 դոլարին համարժեք դրամ, հիմա վճարելու են երկու անգամ ավել, մոտ 6,5 ու կես դոլարին համարժեք դրամ` գումարած փոխադրման ծախսը. «Սա ի՞նչ է նշանակում խթանե՞լ բիզնեսը, նպաստե՞լ բիզնեսին, թե՞ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները բարելավել»:

Քիչ առաջ կառավարության շենքը պահպանող ոստիկաններից մեկը ցույցի մասնակիցներին հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչները պատրաստ են երեք հոգու ընդունել եւ լսել նրանց: Առեւտրով զբաղվողներն ասացին, որ իրենց պահանջը հստակ է՝ մեկ տարի հետաձգել մաքսազերծման փոփոխությունը: Նրանց խոսքով, եթե ընդառաջ չգնան, շարունակելու են բողոքի ցույցերը:

Հիշեցնենք, որ այս տարվանից, ԵԱՏՄ կանոնակարգերով պայմանավորված, ներմուծվող ապրանքների մաքսազերծումը մի քանի անգամ թանկացել է: ՊԵԿ-ի պատճառաբանմամբ կիրառում են հսկիչ գներ:

Սեպտեմբերի 9-ին բիզնեսի ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ՊԵԿ ղեկավարի տեղակալին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930