Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բոլոր հարցերի պատասխանները դրական են». Պարիս Հերունու ռադիոդիտակը հնարավոր է վերագործարկել

Սեպտեմբեր 14,2020 14:24

Սեպտեմբերի 13-ին ավարտվեցին Արագածոտնի մարզի Օրգով գյուղում՝ Արագածի գիտական կենտրոնում,​ «Հերունու Ազգային Տիեզերական կենտրոն» (ՀԱՏԿ) նախագծի շրջանակում իրականացված նոր Հայաստանի վերածնվող նշանակալի գիտական կառույցներից մեկի՝ ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական դիտակի​ վերագործարկմանը նպատակաուղղված փորձարկման վերջնական աշխատանքները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վարչապետի աշխատակազմի, ԱԺ-ի  ներկայացուցիչներ,  գիտության, մշակույթի ​ ականավոր գործիչներ:​ ​

Իրականացվեցին անտենայի կարդանային համակարգի առանցքների ներկա վիճակի զննում, կարգաբերումներ, անսարքությունների հետագա վերականգնման պլանավորման աշխատանք կատարվեց,  ռադիոդիտակի տեղանքից հեռավար կապ հաստատվեց ՀԱՏԿ միջազգային Խորհրդատվական խմբի  (AG) մի շարք անդամների հետ՝ Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրալիայից ռադիոաստղագիտության և անտենային տեխնիկայի ոլորտի համաշխարհային համբավ ունեցող մասնագետների հետ:

Իսկ մինչև այդ սեպտեմբերի 2-ին կատարվեց Հերունու ռադիոդիտակի մեխանիկական կառուցվածքի ներկա վիճակի ուսումնասիրության և անտենայի երկարատև դադարից հետո առաջին փորձարկման աշխատանքը:  Համապատասխան ռադիոսարքավորման տեղադրման շնորհիվ 24 ժամվա ընթացքում գրանցվեց Տիեզերքի ռադիոճառագայթման աղմկային ազդանշանը ռադիոալիքների սանտիմետրային տիրույթում:

Աշխատանքներն իրականացվել են «Հերունու ազգային տիեզերական կենտրոն»-ի կողմից ձևավորած միջազգային հեղինակավոր Advisory Group-ի՝ (AG, խորհրդատվական մարմին, որի անդամներն են աշխարհի 10 ռադիոաստղադիտարանների ինժեներական և աստղագիտական ոլորտի լավագույն առաջատար մասնագետները, փորձառու գիտնականներ Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից) օգոստոսի 27-ի ընդլայնված հեռավար նիստի հանձնարարականով, ՀԱՏԿ թիմում ընդգրկված տեղական փորձառու մասնագետների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով հաստատել

– ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի պիտանելիությունը գիտական աշխատանքի համար,
​ – կարողությունն ու պատրաստվածությունը՝ ներգրավվելու համաշխարհային աստղագիտական համայնքի մեջ,
– միջազգային նախագծերի մասնակցության ​ հնարավորությունը:
Փաստում ենք. բոլոր հարցերի պատասխանները դրական են:

Մանրամասն գիտական զեկույցը կպատրաստվի այս փուլի ավարտին՝ մինչև սեպտեմբերի 18-ը, և կներկայացվի Advisory Group-ին, որից հետո AG-ի կողմից կուղղվի ՀՀ վարչապետին` ի լրումն 2020թ. հուլիսի 17-ի EVN/JIVE տնօրենների խորհրդի ղեկավար Rafael Bachiller-ի նամակի։

​ Հիշեցնենք, որ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը դեռևս​ 2017 թ-ից նախաձեռնել է «Հերունու Ազգային Տիեզերական կենտրոն»-ի ստեղծման և ՌՕԴ-54/2․6​ ռադիոօպտիկական դիտակի վերագործարկման նախագիծը, որը ենթակառուցվածքային​ զարգացման ծրագիր է։ Ծրագրով նախատեսված է ողջ համալիրը պահպանել որպես պետական սեփականություն։
ՌՕԴ-54/2․6 դիտակը ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ է և անհրաժեշտ է վերագործարկել։

Հիմնադրամը կայուն կապ է հաստատել ոլորտի միջազգային հայտնի գիտնականների և կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների և դոնորների հետ, ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ծրագրի աջակցության վերաբերյալ տեղեկանքներ՝ ՌՕԴ-54/2․6 –ի վերագործարկման և ռադիոաստղագիտության կիրառության շրջանակում համագործակցության մեկնարկի համար, նաև՝ EVN ռադիոինտերֆերոմետրական միջազգային ցանցի համադրելիությանը հասնելու նպատակով։

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930