Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին լրագրողները հարցրեցին՝ ձեզ մեղադրում էին առերեւույթ կաշառք վերցնելու մեջ՝ ձեր պաշտոնավարման ընթացքում, այդ մասին նաեւ խոսեց Մանվել Տեր-Առաքելյանը, հիմա ի՞նչ կարող եք ասել՝ կաշառք վերցրե՞լ եք: Նա պատասխանեց. «Ոչ, բոլորովին ոչ: Այն մարդիկ, ովքեր նման հայտարարություն են անում, կան համապատասխան մարմիններ, որոնք իրավասու են հետաքննություններ անցկացնելու ու իրենց որոշումները կայացնելու»: Ճշտեցին՝ կարող են այսպես ձեզ մեղադրե՞լ՝ նա արձագանքեց. «Դատավոր աշխատելու պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է»:
Aravot.am-ը հարցրեց՝ կասկածներ կան ձեր ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրի հետ կապված, մասնավորապես, ձեր անչափահաս որդին՝ Դավիթը 2 մլն նվիրատվություն է ստացել Անիկ Բաղդասարյանից, ի՞նչ նվիրատվություն է դա ու դուք կապ ունե՞ք Անիկ Բաղդասարյանի հետ: Խունդկարյանը պատասխանեց. «Այո, ճանաչում եմ Անիկ Բաղդասարյանին, իր տատիկն է: Այն կասկածները, թե ինչու 2019-ից առաջ գործարքներ չեն հայտարարագրվել, չի հայտարարագրվել, որովհետեւ 2019-ից առաջ այդպիսի գործարք տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել 2019-ին ու 2019-ի թե՛ իմ հայտարարագրում, թե՛ բարեվարքության թերթիկում դա կա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ