Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամիս ու կես որդիս դիրքերում է». Երվանդ Խունդկարյանը՝ որդու՝ արտոնյալ պայմաններում ծառայելու լուրերի մասին

Սեպտեմբեր 14,2020 12:25

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. դատավորների ընդհանուր ժողովը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, եւ պատգամավորները մինչեւ քվեարկելը հարցեր են հղում նրան:

«Դուք եւ ձեր որդիներն ապրում եք Երեւանում: Ձեր որդիներից մեկը ժամկետային զինծառայությունն անցկացրել է Երեւանում, իսկ մյուս որդին, ինձ հասած տեղեկություններով՝ այժմ արտոնյալ պայմաններում է ծառայում եւ դիրքեր չի բարձրանում: Ինչպե՞ս է ստացվել, որ ապրելով Երեւանում՝ ձեր որդին ծառայել է Երեւանում»,-հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Երվանդ Խունդկարյանը պատասխանեց. «Ինձ ճանաչողները գիտեն իմ բնավորությունը եւ վարքագիծը նաեւ ընտանիքիս անդամների հարցում: Ավագ որդիս ծառայել է պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանումում: Երկրորդ որդիս հիմա ժամկետային զինծառայությունն անցկացնում է ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում: Նա ծառայությունն իրականացնում է նույն սկզբունքով, ինչ բոլոր զինվորները: Ներկա պահին՝ ամիս ու կես, որդիս դիրքերում է, այնպես որ՝ ձեր տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Որդիս, նաեւ՝ ավագ որդիս, որեւէ արտոնություն չի ունեցել: Ավագ որդուս ծառայության վայրը որոշելուն որեւէ միջամտություն չեմ ունեցել եւ չէի կարող ունենալ: Ինձ անգամ թույլ չէի տա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930