ԿՏԱԿ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՏԱԿ-ը ընդլայնում է իր գործունեության ոլորտները։ Վաղվանից ԿՏԱԿ-ը կկազմակերպի կենտրոնացված հեռավար ուսուցում բոլոր այն աշակերտների համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում և չեն հաճախելու դպրոց։
Այս նպատակի համար ԿՏԱԿ-ում առանձնացվել է ստորաբաժանում՝ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժին, որը հետագայում ևս կհամակարգի հեռավար ուսուցման կենտրոնի, ինչպես նաև առցանց և էլեկտրոնային կրթության կազմակերպման աշխատանքները։ Բարի երթ եմ մաղթում նոր ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին։
Օրվա երկրորդ կեսին կներկայացնենք մանրամասն քայլերի նկարագրություն, թե ինչպես է կազմակերպվելու հեռավար կենտրոնացված ուսուցումը։ Խնդրում եմ հետևել մեր պաշտոնական և ֆեյսբուքյան էջերին»:
Կարդացեք նաև