Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնալով ամեն ինչն էլ լավանում է». ԱԺ նախագահն այն մասին, թե ինչու չեն հանդիպել ՍԴ թեկնածուների հետ

Սեպտեմբեր 14,2020 11:00

«Լրագրողներն ինձ հարցնում են, թե ՍԴ դատավորների թեկնածուների հետ ինչու չենք հանդիպում: Ասում եմ՝ չեն դիմել, որ հանդիպենք: Կուզենայի իմանալ՝ ինչո՞ւ չեն կազմակերպվում խմբակցությունների հետ հանդիպումները»,-ԱԺ նիստում այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այդ պրակտիկան էլ վերացավ: Փոխանակ գնալով ավելի լավ լինի, ավելի վատ է լինում: Ցանկացած մարմնի թեկնածուի հետ խմբակցությունները հանդիպում էին վերջինիս կամ նախաձեռնող մարմնի առաջարկով: ԱԺ նախագահին դիմե՞լ են՝ նման հանդիպում կազմակերպելու համար»,-հարցադրումը շարունակեց նա:

«Տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ, գնալով ամեն ինչն էլ լավանում է, հատկապես՝ թեկնածուների, թափանցիկության եւ խմբակցությունների հետ քննարկումների առումով»,-արձանագրեց Արարատ Միրզոյանը, ապա տեղեկացրեց,-«ոչ խմբակցությունների, ոչ թեկնածուների կողմից նման նախաձեռնություն չի եղել, եւ ցանկացած նման նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահն ու աշխատակազմը կանեն ամեն ինչ, որ տեղ եւ ժամ ապահովեն: Ցավոք, հավանաբար, իմպերատիվ ընթացակարգ չկա նման հանդիպումներ կազմակերպելու, հետեւաբար՝ ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, որոնք տվյալ դեպքում բացակայել են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930