Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 13-ին արձանագրել է կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր SARS-CoV-2-ով նոր վարակման դեպքերի ամենամեծ աճը:
Նախորդ մեկ օրվա ընթացքում COVID-19-ի հարուցիչը հայտնաբերվել է 307 930 մարդու մոտ: Սա 1000-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ գրանցված նախկին ռեկորդային բարձր ցուցանիշը:
SARS-CoV-2 հարուցիչը համավարակի բռնկումից ի վեր հայտնաբերվել է 28 637 952 մարդու մոտ, որից 917 417-ը մահացել են: Վարակակիրների թվով առաջատարը ԱՄՆ-ն է՝ 6.7 մլն մարդ, երկրորդը Հնդկաստանն է՝ 4.8 մլն, իսկ եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 4.3 մլն:
Այս ֆոնին որոշ երկրներ նորից խստացնում են համաճարակային միջոցառումները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ