Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակից Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանում վերաբացվում են դպրոցները։
Դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակն անցկացրել է առողջապահության և կրթության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում, որի արդյունքում առանձնացվել են հետևյալ կետերը․
• Չնայած այն հանգամանքին, որ երեխաները կարող են վարակվել Covid-19-ով և փոխանցել վիրուսը, սակայն նրանց մոտ վարակը մեծամասամբ ընթանում է թեթև կամ ասիմպտոմ ձևով, մինչդեռ կրթության գործընթացի ընդհատումը նրանց վրա բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթական, այլև առողջապահական տեսանկյունից՝ ազդելով նրանց հոգեկան առողջության և սոցիալական զարգացման վրա։
• Դպրոցները վերաբացելիս կարևոր է պահպանել հետևյալ կանոնները՝
Կարդացեք նաև
Covid-19-ի ստեղծած իրականությունը մեզ պարտադրում է դպրոցներն ապահովել ձեռքերի հիգիենայի ապահովման միջոցներով, ստեղծել ֆիզիկական հեռավորության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, կրել դիմակներ և մնալ տանը, եթե հիվանդության նախանշաններ կան։
Ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների և առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ քաղաքականություն և մոտեցումներ են անհրաժեշտ։
Հեռավար ուսուցման կազմակերպումը կարող է փոխարինել առկա ուսուցմանը, եթե դպրոցները կրկին ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն առաջանա։ Դրանք կարող են այլընտրանք դառնալ ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների ու երեխաների համար, և կարող են լրացնել դպրոցում իրականացվող դասերը, եթե կարիք լինի։
Բոլորիդ բարի «սեպտեմբերի 1», առո՛ղջ եղեք։
https://www.facebook.com/anjelik.kjdryan/posts/10217990205891668