Լրահոս
Օրվա լրահոսը

Կկիրառվի Ստամբուլյան արձանագրությունը՝ նախկին զինծառայողի բողոքի հիմքով․ «Ա1+»

Սեպտեմբեր 13,2020 20:31

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը բավարարել է 2015 թ․ բանակում դաժան եւ անմարդկային վերաբերմունքից հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի բողոքը։

«Գնել Գասպարյանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է Ստամբուլյան արձանագրության հիմքով նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, որտեղ պետք է ներգրավված լինի բժիշկ, հոգեբան եւ հոգեբույժ»,- «Ա1+»-ին ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Ըստ նրա՝ մինչ այդ փորձաքննություններին մասնակցել է միայն հոգեբանը եւ չի կարողացել խոշտագման վերաբերյալ գնահատական տալ։

«Արձանագրությունը որպես ուղեցույց չի հանդիսանում պարտադիր ՀՀ իրավապահ մարմինների համար, սակայն դատարանը գտնում է, որ նշված ուղեցույցին հետևյալ հնարավորությունը կտա լավագույնս իրացնել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու փաստի առիթով արդյունավետ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը, քանի որ քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առաջ»,- նշված է որոշման մեջ։

Ստամբուլյան արձանագրությունը՝ բժիշկների, հոգեբույժների եւ իրավաբանների համար նախատեսված ուղեցույց է․ որը 1999թ-ից դարձել է ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ։ Այն օգտագործվում է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված լինելու փաստը պնդող անձանց գնահատման, ենթադրյալ խոշտանգումների դեպքերի քննության համար։ Փաստագրման արդյունքները դատարանում ծառայում են որպես վավեր ապացույց:

Դատարանը համաձայնել է փաստաբան Արա Ղարագյոզյանի այն դիտարկման հետ, որ «Ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին» 26.11.2015 թ որոշմամբ փորձագետներին տրված հարցերից որևէ մեկը ուղղված չեն եղել հնարավոր խոշտանգման դեպքը բացահայտելուն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930