Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու երիտասարդների, որոնց մեկը, ցավոք, եղել է մահացած, իսկ մյուսի կյանքի համար այս պահին պայքարում են բժիշկները։
Ինչպես տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից, նրանից մեկին տեղափոխել են ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով, նրան այս պահին վիրահատում են։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ Գյումրի բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ երկու քաղաքացու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց․ մեկը մահացել է, մյուսին վիրահատում են, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ