Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակ կրելը կարող է վիրուսի դեմ պայքարի ավելի ուժեղ միջոց լինել, քան կարծում էիք․ «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 13,2020 19:45

COVID-19 համավարակի ընթացքում դիմակ կրելը կարող է վիրուսի դեմ պայքարի ավելի ուժեղ միջոց լինել, քան կարծում էիք:

Բժշկական The New England պարբերականի վերջին հոդվածն առաջարկում է, որ դիմակների համընդհանուր կրումը «կարող է նվազեցնել հիվանդության ծայրահեղ դրսևորումները և մեծացնել առանց նախանշանների վարակի անցկացման հավանականությունը»:

Եթե այս նախադրյալը ճիշտ է, ապա, ըստ հոդվածի, դիմակ կրելը կարող է դառնալ կանխարգելման մի միջոց, «որը պաշտպանություն կստեղծի և հետևաբար կդանդաղեցնի վիրուսի տարածումը» մինչև համապատասխան պատվաստանյութի ստեղծումը:

Պարբերականը մեջբերում է կատարել ԱՄՆ-ում սննդի մշակման կենտրոններում COVID-19-ի բռնկումի օրինակից, ուր աշխատողները պարտավոր էին դիմակ կրել ամեն օր:

«Ավելի քան 500 վարակվածների 95%-ը նախանշաններ չեն ունեցել, իսկ մյուս 5%-ի նախանշանները եղել են թույլ կամ միջին»,- ասում է պարբերականը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930