Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվության ազատության մասին զեկույց. ե՞րբ կարող է տեղեկությունը ոչնչացվել

Սեպտեմբեր 13,2020 13:48
terter

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի զեկույցում, որը վերաբերում է տեղեկատվության ազատության ոլորտին, անդրադարձ կա նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիքի բնագավառի օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի՝ տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող խնդրիներին:

Զեկույցում նշվում է, որ պետական եւ ծառայողական գաղտնիքի բնագավառի օրենսդրության ու ենթաօրենսդրական կարգավորումների, ինչպես նաեւ դրանց վրա հիմնված իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում այդ ոլորտում տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող լուրջ եւ համակարգային բնույթ կրող խնդիրների առկայությունը:

Արձանագրված խնդիրները ի թիվս այլնի, զեկույցում հանգել են հետեւյալին, օրինակ, որ Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում բացակայում է տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակման հիմքերի ողջամիտ եւ հստակ աստիճանակարգումը, իսկ գաղտնագրման ժամկետները չհիմնավորված երկար են, օրենքը չի սահմանում նաեւ տեղեկությունները մինչեւ որոշակի պայմանի վրա հասնելը գաղտնագրելու իրավական հնարավորություն:

Զեկույցում փաստվում է, որ Պետական եւ ծառայողական գաղնիքի մասին ՀՀ օրենքում եւ գաղտնի տեղեկությունների ցանկը սահմանող Կառավարության որոշման մեջ որպես գաղտնագրման ենթակա տեղեկություններ՝ չարդարացված կերպով ներառված են մի շարք տեղեկությունների տեսակներ («պաշտպանական պատվեր», «տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող աշխատանքներ» եւ այլն), միաժամանակ օրենքը սահմանում է գաղտնագրման ոչ ենթակա տեղեկությունների չափազանց նեղ ցանկ:

Ի թիվս այլնի, նշվում է, որ սահմանված չէ տեղեկություն գաղտնազերծելիս այն հրապարակելու կամ այդ մասին հրապարակային ծանուցելու պարտականություն, իսկ գաղտնազերծումից հետո երեքամսյա ժամկետում արժեքավորում անցնելուց հետո տեղեկությունը կարող է ուղղակի ոչնչացվել, այնինչ այդ երեքամսյա ժամկետում դրան ծանոթանալը գործնականում եւս անհնար է:

Զեկույցում ասվում է, որ սահմանված չէ պատասխանատվություն՝ տեղեկատվության ապօրինի դասակարգման եւ հարակից այլ խախտումների համար: Կա մտահոգություն, որ բացակայում է գաղտնագրման եւ գաղտնիքի պահպանման գործընթացի նկատմամբ անկախ միջգերատեսչական վերահսկողությունը եւ դրա պարտականությունը օրենքով դրված է ԱԱԾ-ի վրա:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930