Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է պետությունը իր հաշվին պատրաստ թեստավորել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, իսկ բուհերի դասախոսներին՝ ոչ, նկատի ունենալով, որ բուհերի դասախոսներն ու ուսանողներն էլ ապահովագրված չեն կորոնավիրուսով վարակվելուց, հատկապես, որ նման դեպքեր են արձանագրվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հետեւյալը փոխանցեցին. «Դասախոսների թեստավորումը պարտադիր չէ, ի տարբերություն դպրոցների, բուհերն արտաբյուջետային միջոցներ ունեն, և կարող են աջակցել դասախոսներին այդ հարցում։ Բացի այդ, բուհերում ուսումնական գործընթացը հիմնականում կազմակերպվելու է հեռավար, հետևաբար, շատ դեպքերում նման անհրաժեշտություն չկա»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ