Վրաստանի պաշտպանության նախարարությունը իսրայելական «Ռաֆաել» ընկերության հետ ստորագրել է իր սպառազինությունում եղած ՀՕՊ միջոցների արդիականացման և վերականգման պայմանագիր:
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ն: Չի նշվում, թե Վրաստանի ՀՕՊ սպառազինությունից կոնկրետ որ միջոցների արդիականացման և վերականգման մասին է պայմանագիրը: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի ԶՈւ զինծառայողների վերապատրաստման և մասնագիտական դասընթացների մասին հարցեր:
Բացի այս, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նաև իսրայելական մեկ այլ՝ «Էլբիթ սիսթեմզ» ընկերության ներկայացուցիչներին և քննարկել Վրաստանի ԶՈւ ավիապարկի արդիականացման հարցեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: