Մենք ապրում ենք Ամուլսարի հարակից համայնքներում և բոլորից շատ ենք մտածում մեր համայնքի, մեր հողի ու մեր ջրի մասին։ Մեզանից շատերը աշխատել են Ամուլսարում և տեսել են, թե ինչ որակի աշխատանք է իրականացվում, ասվում է «Լիդիան Արմենիա»-ի տարածած տեսանյութում։
«Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է։ Վստահ ենք՝ իրենք էլ գիտեն, որ Լիդիանը ամենաբարձր որակի աշխատանք է կատարում։
Եվ ուրեմն ինչ շահ են հետապնդում նրանք՝ ճանապարհ փակելով։ Միակ բանը, որին հասել են այս մարդիկ հարյուրավոր քաղաքացիների սնանկացումն է, այս համայնքների դատարկվելը ու տասնյակ խանութների փակվելը», – նշված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև