Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 158-ի: Այս պահին երկրում ակտիվ վարակակիրների քանակը 2075 է, տեղեկացնում է Sputnik-ը:
Նշենք, որ աշնան սկզբից Վրաստանում համաճարակային իրավիճակը կտրուկ սրվել է: Երկրի վարչապետ Գերոգի Գախարիան հայտարարել էր կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին:
Երկրում արգելվել են զանգվածային միջոցառումները՝ հարսանիքները, հոգեհանգստի և ժամանցային միջոցառումները: Արգելքի ֆոնին նախօրեին Թբիլիսիում բողոքի ակցիա էին կազմակերպել հարսանյաց հանդիսությունների սրահները, որոնց համար նման միջոցառումները եկամտի աղբյուր են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ