Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 675 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 172-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 41 605 (+171) մարդ, այս պահին բուժվում է 2880-ը (-2):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1192 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 911 (+2), այլ պատճառներով՝ 281 (+1):
Մեկ օրում մահացել է 3 մարդ: