Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական թելի կորուստը. ահա Մոսկվայի մտահոգությունը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 12,2020 11:44

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Մինչ Եգիպտոս մեկնելը Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջաֆար Զարիֆի հետ, քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ ռեգիոնալ անվտանգության հարցեր, ընդ որում՝ ոչ միայն կովկասյան, այլև մերձավորարևելյան ռեգիոնին վերաբերող: Գրեթե կասկած չկա, որ օրակարգում գերական Թուրքիայի հարցն է, ինչպես որ այդ հարցն է ներկայումս միջազգային հարաբերությունների մի նշանակալի սեգմենտի օրակարգում: Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի է ունենում միջերկրածովյան ափամերձ պետությունների վեհաժողով, որը ոչ ֆորմալ միջազգային ձևաչափ է: Հայաստանը Թուրքիայի զսպման համար պետք է ընդլայնի ձևաչափերը, հուլիսյան հաղթական մարտերից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թուրքիայի ագրեսիվ արձագանքի մասին:

Հայաստանը նկատելիորեն աշխուժացրել է աշխատանքը այլ ձևաչափերի ուղղությամբ, ինչը, մեծ հավանականությամբ, բավականին անբարյացակամ վերաբերմունքի է արժանանում Ռուսաստանում, ինչի վկայությունը ռուսական մեդիայում Հայաստանի դեմ հրապարակումների հերթական ակտիվ շրջանն է: Ընդ որում, դրանցում հատկանշական են շեշտադրումները, որ Հայաստանը լարում է ռեգիոնալ իրավիճակը, որ փաստի առաջ է դնում ՀԱՊԿ և այլն: Այդ շեշտադրումները մատնում են ռուսական քաղաքականության անհանգստությունը: Անհանգստությունը Թուրքիայի հարցում Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացիայի իմաստով, այն առումով, որ Երևանը թուրքական ուղղությամբ իր քաղաքականությունը կառուցելիս կչեղարկի ռուսական «համակարգման» մենաշնորհը:

Բանն այն է, որ Մոսկվան ներկայումս բոլորովին դեմ չէ, որ Երևանը համարձակ խոսի թե՛ Ադրբեջանի, թե՛ Անկարայի հետ: Բայց Ռուսաստանը միաժամանակ մտավախություն ունի, որ Հայաստանը համարձակ կխոսի նաև իր հետ, և ապահովելով դիվերսիֆիկացիան Թուրքիայի զսպման քաղաքական-դիվանագիտական մեխանիզմների հարցում, Երևանը կարող է նրբորեն ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերել հայ-թուրքական հարաբերություն ասվածը, որքան էլ այն ներկայումս գոյություն չունի: Այստեղ է Մոսկվայի գլխավոր մտահոգությունը:

Արամ Ամատունի

Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930