Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը միջնորդել է համաներում կիրառել Վաչագան Ղազարյանի նկատմամբ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 12,2020 11:23

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանն ասաց, որ իր պաշտպանյալը տվել է ցուցմունք՝ ամբողջովին հերքելով մեղադրանքում նշված հանգամանքները:

Նշենք, որ սա Վաչագան Ղազարյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող այս պահին միակ գործն է. նրան եւ նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրեական գործ ամիսներ առաջ կարճվեց՝ հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման հիմքով:

Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էին նաեւ Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ՝ Ղազարյանի եւ նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործը: Վերջին քրեական գործի կարճման դեմ Արիստակեսյանը բողոք է ներկայացրել դատարան. այն դեռեւս քննության փուլում է:

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ նոր քրեական գործի մասին մեր հարցերին է պատասխանել նրա պաշտպան Մհեր Հակոբյանը.

– Պարո՛ն Հակոբյան, Ձեր պաշտպանյալն առհասարակ հերքե՞լ է այն հանգամանքը, որ ՊՊԾ ծառայողը աշխատանքի չի հաճախել եւ փոխարենը որպես վարորդ սպասարկել է իր ընտանիքին:

– Այո, նման բան չի եղել: Ես ՀՔԾ հաղորդագրությունը չեմ կարդացել, այստեղ կարեւոր է այն հանգամանքը, թե ընտանիքին սպասարկել ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. եթե նկատի ունեն, որ աշխատանքի չի հաճախել ոչ մի անգամ, ոչինչ չի արել, ապա այդպես չէ:

-Այո, հաղորդագրության մեջ այդպես է նշված:

-Նա հաճախել է աշխատանքի, հանձնարարություններ արել է, եւ դա միայն ցուցմունքներով չէ, պետական պահպանության տարածքներ ելումուտ է ունեցել, իսկ այնտեղ ամեն անգամ հաշվառվում է՝ երբ չի գնացել, թող ՀՔԾ-ն գնա, դրանք ուսումնասիրի:

-Բայց հնարավոր համարո՞ւմ եք, որ դրան զուգահեռ որոշ դեպքերում նաեւ սպասարկած լինի ընտանիքին:

-Հնարավոր է, ինչո՞ւ ոչ, ինչ-որ բան կա՞ բացառող. հիմա որ Նիկոլ Փաշինյանի վարորդը նրա կնոջը տեղ տանի, պիտի գործ հարուցվի՞:

Միլենա Խաչիկյան

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930