Լրահոս
Օրվա լրահոսը

Տանուլ ենք տալու և կորցնենք հայկական խաղողը․ «Ժամանակ»

Սեպտեմբեր 12,2020 10:40

Արմավիրի մարզի խաղողագործները նույն էժան գնով՝ 135 դրամով, ստիպված, ճարահատյալ մթերում են խաղողի այս տարվա բերքը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի, Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել միջպետական ճանապարհները՝ պահանջելով խաղողի մթերման խելամիտ, բարձր գին սահմանել։

Նշենք, որ խաղող մթերող գործարանները այս տարի բերքի էժան գինը պայմանավորում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամով, ինչպես նաև աննախադեպ բերքի քանակով։

Սակայն խաղողագործների միության նախագահը պնդում է, որ այս տարի խաղողի աննախադեպ բերք չկա, դա մանիպուլյացիա է խաղողագործներից ապրանքը ինքնարժեքով խլելու համար։

Խաղողագործների միության նախագահը տեղեկացրեց, որ այս պահին խաղողի մթերման գործընթաց է գնում Պռոշյանի կոնյակի գործարանում, 135 դրամով գյուղացուց գնում են խաղողը։

«Ոչ մի փոփոխություն չկա, նույն գներով, նույն պայմաններով խաղողը մթերում են։ Խաղողագործներն անելանելի վիճակում են, իշխանությունը ոչ մի հարցում ընդառաջ չի գնում, խնդիրներին լուծում չի տրվում։ Խաղողագործները մոլորված են։ Գործարանները՝ ով ինչպես ուզում, ինչ գնով ուզում, մթերում է։ Խաղողագործը նույն աղքատ կեղեքված, ձայնազուրկ տանջված վիճակում է»,- ցավով նշեց Սարգսյանը։ Միության նախագահի խոսքերով՝ այս տեմպերով խաղողագործության նկատմամբ հավատը կորցնում ենք․ «Մենք տանուլ ենք տալու և կորցնելու են հայկական խաղողը»։

Քրիստինա Աղալարյան

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930