Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտունակ բանակ ստեղծելու համար Արամ Մանուկյանը ստիպված էր ազատվել որոշ հրամանատարներից եւ նրանց տեղակալներից»

Սեպտեմբեր 12,2020 13:00

Հարցազրույց ներկայումս ԱՄՆ-ում գտնվող փիլիսոփա, գրող, հրապարակագիր Ռուբեն Անգալադյանի հետ

– Պրն Անգալադյան, «Ինձ մտահոգում է ռեգիոնը, որտեղից երկիր առ երկիր դատարկում են հայերին» հարցազրույցից հետո խոստացաք, որ կխոսեք հայկական ռազմուժի, նրա հոգեբանության մասին: Ինչով բացատրել հայկական ռազմական հոգեբանության պաշտպանական բնույթը:

– Հայ ժողովրդի ազատագրական շարժումը կտրել է պատմական դժվարագույն ուղին` նախքան հայտնվելը XX-XXI դարերում, այսինքն` ներկա իրավիճակում: Այս ուղին չափվում է երեք դարերի լարված փնտրտուքներով միավորված Հայաստանի միասնական ազգային պետության ստեղծման ուղղությամբ: Եվ Առաջին հանրապետությունը 1918-ին, եւ Երրորդ հանրապետությունը 1991-ին մենք անվանում ենք Հայաստան, այլ ոչ թե՝ Արեւելյան Հայաստան, ինչը նշանակում է, թե ժողովուրդն ընկալում է ազգային պետությունը որպես մեկ ամբողջություն` երկու մասի (Հայրենիքի Արեւմտյան եւ Արեւելյան մասեր): Ի դեպ, Առաջին հանրապետության կառավարությունը ժողովրդին եւ աշխարհին ուղղված իր կոչում հայտարարեց, որ ինքը խոսում է ազատ, անկախ եւ միավորված Հայաստանի անունից: Երրորդ հանրապետությունն իրեն հռչակեց Առաջին հանրապետության իրավահաջորդ:

Իրական զինված պայքարը ինչպես Արեւելյան Հայաստանում, այնպես էլ Արեւմտյան Հայաստանում սկսվեց գրեթե միաժամանակ: Ֆիդայական ջոկատները խստորեն կազմավորում էին յուրաքանչյուր մարտիկի վարքի, բարոյականության, պատվի եւ արժանապատվության մոդելը: Սովորաբար, ֆիդայիները կռվում էին Օսմանյան կայսրության շատ ավելի բարձրակարգ կանոնավոր ուժերի դեմ:

Այստեղից էլ՝ մարտերի վարման պաշտպանական մարտավարությունը: Ֆիդայիները իրենց հարազատներին, սիրելիներին իրենց պաշտպանած տարածքի հայ բնակչությանը որեւէ բարդություն իշխանության հետ չէին ցանկանում: Ուստի ֆիդայիները պաշտպանական հոգեբանությունը համարում էին բարոյական: Ի դեպ, այս փորձը պահպանվել է եւ Առաջին համաշխարհային պատերազմում, եւ Առաջին հանրապետությունում, եւ մեծ մասամբ երկրապահների մոտ՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին: Դաշնային եւ երկրապահ ջոկատների կառուցվածքը, հրամանատարների ընտրությունը եւ այլ կանոնադրական հարաբերություններ մերձեցված էին, շատ բան արվում էր անցյալի փորձին ծիկրակելով: Առաջին հանրապետության բանակի ձեւավորման շրջանում մարտունակ բանակ ստեղծելու համար Արամ Մանուկյանը ստիպված էր ազատվել որոշակի տիպի հրամանատարներից եւ նրանց տեղակալներից: Պաշտպանական համախտանիշը դրսեւորվեց Սարդարապատի կռվի ժամանակ: Հաջողություն զարգացնելու եւ հակառակորդին ընդունելի հեռավորության վրա հետապնդելով, Արաքսն անցնելու փոխարեն, մենք հետ կանգնեցրինք զինակիրների բանակը Արաքսի ձախ ափին՝ վկայակոչելով Բաթումում կնքված պայմանագրերը: Այսօրվա տեսանկյունից դա սխալ էր:

– Առաջին հանրապետության իրավահաջորդ համարելով՝ Երրորդ հանրապետությունը փոխե՞ց իր պայքարի գործիքակազմը, աշխարհայացքը:

– Հայ ժողովուրդը գրեթե հազար տարի փոփոխում էր աշխարհայացքը, հարստանում պայքարի նոր գործիքներով: Այս դարերի ընթացքում եւ հատկապես անկախության վերջին տասնամյակների ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ պետք է իրատեսորեն տեսնել իրականությունը: Բազմիցս փոխվել եւ էլի փոխվելու են առաջնահերթությունները, տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի ազդեցության եւ ներկայության իրական կոորդինատները: Մենք չենք պատրաստվում տեւականորեն հանդուրժել Ադրբեջանի կողմից շրջափակումը, եւ անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք մեր շահերը պատմական Ղարաբաղի հովտային մասում:

Հարցազրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

11.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930