ՔՊ կուսակցության գրասենյակի նիստերի դահլիճից դուրս եկած կինը լրատվամիջոցներին փոխանցեց, որ պատգամավորներն ասում են, թե իրենց հարցը դրված է բանակցությունների:
«Տեսնենք, թե ինչ կլինի: Մենք ասացինք, որ մեզ ավտոբուս տրամադրեն, բայց դե եսի՞մ: Ասում են, թե բանակցություններ գնում են բոլորի համար: Հիմա չգիտենք՝ որն է ճիշտ, որը՝ սխալ:
Ներսում հանդիպմանը վեց պատգամավոր է մասնակցում: Ասում են՝ ակցիաներ մի արեք, մենք բանակցում ենք ձեզ ճամփելու համար: Ժամկետ չեն նշում: Իրենք ասում են, բայց մենք չենք հավատում, որովհետեւ այսքան ժամանակ նույն բանը անընդհատ ասվել է, բայց ոչ մի բան չի լինում:
Եթե այսօր մենք չբարձրանայինք վերեւ, իրենք պետք է ներսում սենց ժամերով նստեին, մենք էլ՝ դրսում: Արդեն երկու օր է՝ այսպես վատ սնվելով, վատ ամեն ինչով՝ ճնշումս բարձրացել է, լավ չեմ զգում: Կեսից դուրս եկա եւ գնում եմ տուն, որովհետեւ զգում եմ, որ էլ չեմ կարողանում»,-ասաց ՌԴ մեկնել ցանկացող կինը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ