Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ՔՊ կուսակցության գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից դժգոհ դուրս եկան: Նրանց չէին բավարարել կամ մասամբ էին բավարարել իրենց խնդիրների լուծման վերաբերյալ իմքայլական պատգամավորների պատասխանները:
Քաղաքացիները լրատվամիջոցներին հայտարարեցին, թե անկախ կառավարության անելիք քայլերից եւ պատգամավորների խոստացված ջանքերից, իրենք չեն սպասելու եւ առաջիկա չորեքշաբթի օրը առաջին ավտոբուսն են ուղարկելու Բագրատաշենի անցակետ: Նրանք հույս ունեն, որ այդպես կստիպեն կառավարությանը՝ իրենց խնդրին ավելի լուրջ վերաբերվել եւ ավելի արդյունավետ աշխատել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ