Ինչպես արդեն տեղեկացրել էիք, Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները հավաքվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց, և սպասում էին այնտեղ մինչև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ավարտի իր նիստը։
Քաղաքացիները մուտք գործեցին կուսակցության գրասենյակի նախամուտք, այնտեղ պահանջում էին, որ իրենց հարցին որոշակի լուծում տրվի։ Դուրս եկան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, և նրանք հայտարարեցին, որ ավարտել են խմբակցության նիստը ու ներս հրավիրեց քաղաքացիներին։
Սակայն, լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել այդ հանդիպմանը․ նպատակահարմար չի, որ լրագրողները ներկա գտնվեն անկաշկանդ զրույց ունենալու համար։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ