Զանգերի կառավարման ավտոմատ համակարգ. Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ներդրվող ծրագրին: Թվայնացված համակարգը «ՎանՔաթ» ընկերությունն է ամբողջությամբ անվճար պատրաստել և նվիրել ԱԻՆ-ին:
Վեբ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ դարձնել աշխատանքը: Ծրագիրը ստեղծվել է մոտ 4 ամսվա ընթացքում: Ներդրվող համակարգն արժանացել է Ֆելիքս Ցոլակյանի հավանությանը: Կատարված աշխատանքի համար ԱԻ նախարարի հրամանով «ՎանՔաթ» ընկերության ներկայացուցիչները պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով: Դրանք հանձնել է ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Կարդացեք նաև
ԱԻՆ