«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ Be Yourself երգի հիման վրա: Անգլալեզու ստեղծագործության հեղինակը Լիլի Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հարութ Թեւոսյանը:
14-ամյա երգչուհու նոր երգն այն մասին է, որ չպետք է հանձնվել եւ փորձել փոխել էությունը` «գնա առաջ եւ մի նայիր ետ, ոչ մի վատ բան չկա, երբ այնպիսին ես, ինչպիսին կաս»,-ասվում է կրկներգում:
Իր առաջին տեսահոլովակը՝ Happy Birthday-ը, Կարինա Իգնատյանը ներկայացրել է երկու տարի առաջ:
Կարինան, չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է ելույթներով ներկայանալ Ռուսաստանի ամենահայտնի երաժշտական նախագծերում եւ մրցույթներում: