Aravot.am-ին պարբերաբար տեղեկություններ էին հասնում այն մասին, որ կորոնավիրուսը բավական ակտիվացել է Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Աշոցքի տարածաշրջանում, տարբեր գյուղերում գրանցել են վարակման դեպքեր։
Հիշեցնենք, որ ալպիական գոտում գտնվող այս չքնաղ տեղանքը զբոսաշրջիկների ամենագրավիչ վայրերից մեկն է, հատկապես ձմռանը, երբ այն վերածվում է լեռնադահուկային հանգստավայրի։
Մենք այս լուրերի իսկությունը ճշտեցինք Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանից, պարզվեց պատկերն այնքան ողբերգական չէ թվերի առումով, ինչպես մեզ մտահոգված ներկայացնում էին։
Մարզպետարանի պաշտոնյան նշեց, որ դեպքեր բնականաբար կան, բայց դրանք նոր օջախներ չեն։ Նա ներկայացրեց այսօրվա տվյալները։
Կարդացեք նաև
«Աշոցքում կան 7 հիվանդներ, իսկ Ամասիայում ընդամենը մեկ դեպք է գրանցվել»- ասաց Լեյլի Ասլանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ peoplemedia.am-ի