Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափորոշիչներում վտանգ կա. սեռային ինքնության վրա կարող է թողնվել դրամատիկ ազդեցություն». բժիշկ-սեքսոլոգ

Սեպտեմբեր 11,2020 19:20

«Երբ ուսումնասիրում ենք չափորոշիչները, կարող ենք արձանագրել, թե դրանցում ռեֆլեքսիվ մտածողության միջոցով ինչ է ձևավորվում երեխաների մոտ, մասնավորապես՝ կարողանալ տեսնել սեփական ցանկությունները, հակումները, ճանաչել ցանկությունները, ձգտումները: Բայց հայտնի է, որ երբ մարդը գիտակցում է իր հակումը, ցանկությունը, այդ գիտակցումն ու ցանկությունն ավելի մեծ ուժ են ստանում եւ այդ տարիքում կարող են դառնալ կայուն հատկանիշ»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր հայտարարեց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

«Վերոնշյալ վտանգը կա: Այն սեռային ինքնության վրա կարող է թողնել դրամատիկ ազդեցություն: Նկատի ունեմ այն, որ մենք կարող ենք ունենալ նույնասեռ անձնավորությունների, եթե ոչ աճ, ապա երևույթի տարածում, հոմոսեքսուալ, տրանսգենդեր անձանց, այսպես ասած, ոչ կենսաբանական սեռի վրա հիմնված սեռականություն»,-շեշտեց Նարինե Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը, որի վերաբերյալ թիրախային խմբերի հետ պարբերաբար անցկացվում են առցանց հանդիպումներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930