Ռուսաստանը Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի, Պակիստանի, Ադրբեջանի և Իրանի զինծառայողներին հրավիրել է մասնակցել «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժություններին, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ցամաքային զորքերի կազմում համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի, Բելաառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զորամիավորումները, իսկ Կասպից ծովի ջրերում վարժանքներին մասնակցելու համար հրավիրվել են Ադրբեջանի և Իրանի զորամիավորումները»,- արտասահմանցի ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆոմինը և նշել, որ զորավարժությունները կընթանան 2 փուլով։ Առաջին փուլում պլանավորվում են պայմանական ռազմա-քաղաքական իրավիճակում մարտական գործողություններ, իսկ երկրորդ փուլում՝ բազմազգ զորամիավորումների համատեղ մարտական գործողություններ։
Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 21-ից 26-ը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ