Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակցեք, այսպիսի խնդիր կա, մարդիկ օրհասական վիճակում են»․ Ռուսաստան գնալ ցանկացող քաղաքացիներ

Սեպտեմբեր 11,2020 18:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել։

Այդ ընթացքում «Хотим в Россию» (Ուզում եմ Ռուսաստան գնալ) նախաձեռնության անդամները պաստառներով եկան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ։

«Այդ հարցի լուծումը պետք է տա մեր կառավարությունը, մեր հարգարժան վարչապետը։ Մենք խնդրում ենք իրենից, թեկուզ այս 100, 200 հոգին է մի պիլոտային ճանապարհ ստեղծեն, մենք համաձայն ենք մեր ուժերով ավտոբուսի գումարը տանք, թո՛ղ այդ ավտոբուսը պլոմբեն, ոչ մի տեղ չկանգնի, մենք համաձայն ենք, և մեզ անցկացնեն Ռուսաստանի Դաշնություն։ Ինձ թվում է՝ դա մեր պետության համար մեկ վայրկյանի հարց է, որ ասեն՝ գիտեք ինչ այս 100 հոգին հրատապ է, խնդրում ենք հասցնել իրենց ընտանիքներին»,- ասաց նախաձեռնության անդամ Արթուր Ոսկանյանը։

Անդրադառնալով արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը, նա նշեց, որ նախարարը մի արտահայտություն է արել, որն իրենց դուր չի եկել․ «Նա մոտեցել է մի հասարակ քաղաքացու, մեզ ասել է՝ ի՞նչ է խոհանոցային խոսակցություն է, ինչի՞ մասին է խոսքը։

Ասում է՝ ես բացում եմ, դուք գնացեք։ Գիտե՞ք՝ ինչ մի կոպիտ օրինակ բերեմ, ես ուզում եմ մտնել հարևանի դուռ, բայց հարևանի դուռը փակ է, ինչպե՞ս մտնել։ Պետք է դուռը թակել, բանակցել, հասկանալ՝ հարևանը ընդունո՞ւմ է, թե՞ չէ։ Խնդիրն այնտեղ է, բանակցեք, այսպիսի խնդիր կա, մարդիկ օրհասական վիճակում են, տասնյակ տարիների բիզնես են կորցնում, երեխաները, ընտանիքները բաժանվում են, ինչի՞ մասին է խոսքը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930