Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեխաների ի՞նչ գործն է իմանալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին. թողեք՝ մեծանան». Թոփուզյան

Սեպտեմբեր 11,2020 18:35
Aida Topuzyan

«Չափորոշիչներում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասագրքում Ստամբույլան և Լանզարոտեի կոնվենցիաներից որոշ սկզբունքներ են մտել, ընդ որում՝ շատ քողարկված ձևով»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը։ Նրա խոսքով՝ մասնավորապես տարրական դասարանների համար կա չափորոշիչ՝ իմանալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին, պահպանել համակեցության կանոններ:

«Խնդիրն այն է, որ չափորոշիչներից որեւէ մեկը չափելի չէ: Բառակույտ է: Ո՞նց են չափելու այս չափորոշիչը։ Անմիջապես հասկացվում է, որ թարգմանված բաներ են։ Երեխաների ի՞նչ գործն է իմանալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության, բռնության կամ հալածանքի մասին»,-հարցադրում արեց Աիդա Թոփուզյանը, ապա չափորոշիչների հեղինակներին կոչ արեց թողնել, որպեսզի երեխաները մեծանան. «Հետո նոր կորոշեն մնացած ամեն ինչը։ Չի կարելի գրքերում խցկել ամեն բան, ինչն ընդունելի է օտարերկրացի փորձագետների համար»:

Որպես մեկ այլ խնդիր տիկին Թոփուզյանը շեշտեց, որ

«Կենսաբանություն» առարկայում «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաների միջառարկայական կապերի պահանջներ կան. «Մասնավորապես, «Մաթեմատիկայից» երեխաները պետք է կանանց վերարտադրողական ցիկլի տվյալները ներկայացնեն գրաֆիկով: Բա մասնագետը նման բան կգրի՞»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930