ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվում պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը, մասնավորապես՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանմանումը՝ բակում, ննջասենյակում, այլ տարածքներում, ինչպես նաև խոհանոցային հատվածի համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այսօր Կրթության տեսչական մարմնի ծառայողները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ուշագրավ է այն, որ խախտումների նվազման դինամիկան շարունակում է պահպանվել, սակայն մայրաքաղաքի նախադպրոցական որոշ հաստատություններում հոսող տաք ջրի և երրորդ ավազանի առկայության վերաբերյալ խնդիրները դեռևս լուծված չեն, ուստի Կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
ՇՎՏՄ-ն մայրաքաղաքի Նոր Նորքում խախտումներ չի հայտնաբերել
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն՝ տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել բենզինի ու գազի լցակայաններում և շինանյութի առևտրի կետերում:
Կարդացեք նաև
Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել, առկա են եղել ինչպես փակ աղբամանները, այնպես էլ դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ հատուկ ուշադրություն դարձնել աշխատակիցների՝ դիմակներով սպասարկելուն, ինչպես նաև վաճառքի կետերում սպասարկել միայն դիմակներ կրող հաճախորդներին:
ՔՏՀԱՏՄ-ն Երևանում և Արմավիրի մարզում վերահսկել է հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, ՀՀ Արմավիրի մարզում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մասնավորապես՝ վերահսկողություն են կատարել Արցախի փողոցի, Բաղրամյան պողոտայի ողջ երկայնքով, Հանրապետության հրապարակի և հարակից կանգառներում, ինչպես նաև ՃՈ Նորագավիթի հենակետում՝ մայրաքաղաք մուտք գործող և դուրս եկող մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցների անվտանգ գործունեության նկատմամբ։ Արդյունքում՝ տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։
Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, մայրաքաղաքի տվյալ վարչական շրջաններում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են նորից գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։
ՀՀ Արմավիրի մարզում դիտարկվել են շուրջ չորս տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են իրավախախտման երկու դեպք, որից մեկը եղել է ՀՀ պարտի կողմից տրված ցուցումների խախտում՝ մասնավորապես թիվ 203 Էջմիածին-Երևան միկրոավտոբուսում եղել են նստատեղերից ավել ուղևորներ, իսկ Արմավիր-Նորավան ներմարզային թիվ 001 երթուղին շահագործվել է առանց ճանապարհային թերթիկ։
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են ամենօրյա իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ։
ՔՏՀԱՏՄ-ի կողմից արտակարգ դրության պայմաններում վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու։
ԲԸՏՄ-ն վերջին օրերին գրանցել է խախտումների էական նվազում
Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սահմանված արտակարգ դրության վերջին օրերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակել է ՀՀ մարզերի և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հուշակոթողների, կանաչ գոտիների, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրականացնել լայնամասշտաբ մշտադիտարկումներ և խստացված ստուգայցեր։
Խախտումների ցուցանիշների համեմատականը փաստում է, որ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից կատարված ամենօրյա շրջայցերի ու իրազեկման, բացատրական աշխատանքների արդյունքում գրանցվել են ակնհայտ դրական փոփոխություններ։
Ամիսներ առաջ մեկնարկած վերահսկողական միջոցառումների ընթացքում հաճախ հանդիպող անկանոն հերթերի, մարդկային կուտակումներ առաջացնելու, դիմակ չկրելու և անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը վերջին շրջանում էականորեն նվազել են։ Քաղաքացիները դարձել են ավելի իրազեկ և կարգապահ, պատասխանատվությամբ են մոտենում հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը։
Գրանցված դրական արդյունքները պահպանելու նպատակով տեսուչներն այսօր ևս կտորե դիմակ կրող անձանց տրամադրել են գործարանային արտադրության եռաշերտ դիմակներ և հորդորել չթուլացնել զգոնությունը։
ՀՀ կառավարություն