Տավուշի մարզում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ Ոսկեվանի բնակիչները նրան դիմեցին իրենց գյուղի մարզադպրոցը կարգի բերելու առաջարկով, ինչի կարիքը շատ է զգացվում: Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ մինչեւ սեպտեմբերի 20-ը կտրվի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի մեր երիտասարդները զբաղվելու տեղ ունենան, փողոցից կտրվեն, լավ մարզվեն եւ պիտանի մարդ դառնան:
Պարզվեց, որ գյուղն ունի նաեւ հանդիսությունների սրահի, անմխիթար ճանապարհները բարեկարգելու առաջնահերթ կարիք: Գագիկ Ծառուկյանը գյուղապետին առաջարկեց օրինականության շրջաններում առանց հապաղելու զբաղվել տարածքի հարցով, կատարել անհրաժեշտ հաշվարկները, որպեսզի արդեն այս տարի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով խնդիրները լուծվեն: ԲՀԿ առաջնորդը, ընդառաջելով ոսկեվանցիների եւս մի խնդրանքի, հենց տեղում հանձնարարեց մեկ մեքենա ցեմենտ տրամադրել, որպեսզի գյուղացիների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար գյուղի ճանապարհները պարսպապատվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ