Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Թոշակը 2000 դրամով են բարձրացրել, մնացած հարկ ու տուրքը ավելացել է 10 անգամ»

Սեպտեմբեր 11,2020 16:30

Տավուշի մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նրանց հուզող խնդիրներին, օրեցօր ավելացող դժգոհությանը՝ նշելով, որ առանց այն էլ համավարակից տուժած մարդկանց տուգանելու փոխարեն՝ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակից դուրս գալու պայմաններ ստեղծել:

«Սիրելի ժողովուրդ, իմ անձնական շահի համար չէ՝ պետության, ժողովրդի եւ իմ երեխաների ապագայի համար է: Իմ ժողովուրդը պետք է լավ լինի, որ իմ երեխան էլ իրեն լավ զգա: Մի մարդով լավ լինել չի կարող: Սահմանամերձ գոտի է, ծանր վիճակ է, մարդիկ տոկոսի, պարտքի տակ են: Եկել եմ՝ ասեմ. ժողովուրդ ջան, ինչի՞ կարիք կա այսօր ձեր համայնքում, ասեք՝ օրինակ ծառայեմ, խոսքս գործ դարձնեմ: Սա է իրականությունը, ոչ թե գան մարդկանց վախեցնեն, տոկոսներ ավելացնեն»,-հավաքվածներին դիմեց նա:

Գագիկ Ծառուկյանն այստեղ էլ հետաքրքրվեց, թե քանի՞ մարդ է տոկոսի տակ, կորոնավիրուսի հետ կապված ստուգումների, դեղորայքի հարցում աջակցություն ստացողներ կա՞ն: Եվ բացասական պատասխան ստանալով՝ ասաց. «Բա ի՞նչ են այսօր եկել ոստիկանությունով մարդկանց վախեցնում, ճանապարհները փակում: Լավ, դրանով ի՞նչ է լինում, մի քիչ էլ ձգեք՝ ի՞նչ է լինելու:

Պետությունը պետք է լինի ժողովրդի կողքին, մինչեւ մարդիկ հնարավորություն ունենան աշխատել: Ես այսօր ոչ մի բանի կարիք չունեմ, անձնական հարց լուծելու խնդիր չունեմ: Առաջին օրվանից ասել եմ՝ անփորձ երիտասարդներ են, չեն կարողանում արդյունավետ աշխատել, բյուջեի գումարները ճիշտ նպատակներին ծառայեցնել: Թոշակը 2000 դրամով են ավելացրել, բայց մնացած հարկ ու տուրքը 10 անգամ են ավելացրել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930