Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք և վկայականների ապոստիլով վավերացված կրկնօրինակներ՝ առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու

Սեպտեմբեր 11,2020 16:15

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Դրա  միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։

Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

Դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն է տալիս դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին՝ համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը և վկայականի կրկնօրինակը, վարույթը ավարտելուց հետո, ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը կարող է արտատպվել և ներկայացվել ըստ պահանջի:

  ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930