ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների եւ ժողովրդի հետ հանդիպման շրջանակում Տավուշի մարզում է:
Սահմանապահ Ոսկեվան եւ Իջեւան համայնքի բնակչության հետ հանդիպման ժամանակ, որոնց հետեւում էին ոստիկանական մեծ ուժեր, Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց իր խոստումը, որ անպայման գալու է տարածաշրջան:
«Ես միշտ ասել եմ, որ պետությունը սկսվում է սահմանից, որ սահմաններին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Եթե մարդն իր ընտանիքով գիշեր-ցերեկ կրակի տակ է, պետք է արտոնություններ ունենա, պետք է տարբերություն լինի նրանց եւ կենտրոնում ապրողների միջեւ: Ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչը, որ զինվոր, սահման պահող է, պետք է այդ տարբերությունը զգա: Ես, ինչպես գիտեք, միշտ մեծ հարգանք ունեմ սահմանամերձ գոտու նկատմամբ, միշտ ուշադիր եմ եղել»,- ասաց ԲՀԿ նախագահը:
Դիմելով ոստիկաններին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ եթե այսօր ամբողջ ժողովրդի վիճակն է վատ, ոստիկանի վիճակն ինչպե՞ս կարող է լավ լինել՝ վախի մթնոլորտ սարքելով, մարդկանց անձնագիր ստուգելով, ամբողջ ճանապարհները փակելով: «Ես եկել եմ իմ ժողովրդի, իմ կուսակցականների հետ հանդիպելու, լսելու խնդիրները, ասելու, թե ինչով կարող եմ օգտակար լինել: Ասեք՝ ինչ կարող եմ, կանեմ: Այսօր բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ի՞նչ եք արել: Կարո՞ղ եմ իմանալ: Ես ձեր տեղը ուղղակի ամաչում եմ: Պլան է դրված՝ օրական պետք է 300 հատ գրեք: Հա գրեք: Խեղճ ժողովուրդն այսօր 30 հազար դրամ թոշակ է ստանում՝ 10 հազար տուգանք գրեք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ